Լրահոս
Օրվա լրահոսը

S&P-ն բարելավել է Ամերիաբանկի վարկանիշը, սահմանել «կայուն» հեռանկար

Օգոստոս 30,2023 18:33

S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկի` թողարկողի երկարաժամկետ վարկանիշը` սահմանելով այն BB-, իսկ հեռանկարը` «կայուն»: Միևնույն ժամանակ գործակալությունը հաստատել է բանկի` թողարկողի կարճաժամկետ B վարկանիշը:

Նշենք, որ այս փոփոխությունը հաջորդել է Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Ըստ S&P գործակալության՝ Ամերիաբանկի վարկանիշներն այլևս սահմանափակված չեն սուվերենի վարկունակությամբ և այժմ համապատասխանում են սեփական վարկարժանության BB- գնահատականին:

Նշվում է, որ Ամերիաբանկն ունի մեծ հնարավորություն՝ պահպանելու իր առաջատար դիրքը Հայաստանում (այն ամենախոշոր վարկային հաստատությունն է շուկայում՝ 2023թ. հունիսի 30-ի դրությամբ շուկայի շուրջ 19%  մասնաբաժնով)` օգտագործելով իր թվային կապուղիները և ավելի դիվերսիֆիկացնելով մանրածախ և ՓՄՁ պորտֆելները: S&P-ն նաև ակնկալում է, որ ներքին կապիտալի ստեղծման բարձր ցուցանիշների շնորհիվ առաջիկա տարիներին Ամերիաբանկը կպահպանի կապիտալի համարժեքության բավարար մակարդակ:

Կայուն հեռանկարն արտացոլում է գործակալության այն տեսակետը, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Ամերիաբանկը կպահպանի իր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում և կկառավարի վարկավորման ակնկալվող բարձր աճը՝ միաժամանակ պահպանելով կապիտալի կայուն բուֆերները:

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031