«Արցախ- Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։
Շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, որը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողով