Մեր երախտագիտությունն ենք հայտնում Փարիզին և Ֆրանսիայի տարբեր շրջաններին՝ Արցախին ու նրա ժողովրդին անդավաճան աջակցելու համար։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
«Անն Իդալգոյի և այլ պաշտոնյաների ղեկավարած նախաձեռնությունը հույս է ներշնչում, որ միջազգային հանրությունը կմիավորվի Արցախի հետ ամուր համերաշխության գաղափարի շուրջ»,- նշված ԱՀ ԱԳՆ հայտարարությունում:
Our heartfelt gratitude to #Paris and the various regions of #France for their steadfast support of #Artsakh and its people. Initiative led by @Anne_Hidalgo and other elected officials holds the promise of uniting the international community in a strong solidarity for Artsakh. https://t.co/zwvfYd06b8
— MFA of Artsakh (@mfankr) August 30, 2023