Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Զախարովայի՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետևանքն է

Օգոստոս 30,2023 16:47

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվան անտեղի, սխալ և չարդարացված է համարում ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա դնելը, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։

Ըստ Զախարովայի՝ դա ամրագրվել է 2022թ․-ի հոկտեմբերին և 2023թ․-ի մայիսին ԵՄ-ի հովանավորությամբ և երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում։

Նրա խոսքով, Ռուսաստանը խաղաղապահների առաքելությունը տեսնում է նրանում, որ նոր պայմաններում, որոնք ձևավորվել են Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում, հողի վրա ամեն տեսակի աջակցություն ցուցաբերեն արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031