«Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, նման է ցեղասպանության. արդարադատության միջազգային դատարանի նախկին դատախազը սա որակում է որպես ցեղասպանություն, չորս սկզբունքները, որոնք երեւույթը բնորոշում են որպես ցեղասպանություն, ճանաչված են միջազգային հանրության եւ փորձագետների կողմից»,-Գորիսում ասուլիսի ժամանակ հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Նա դիմեց Ֆրանսիայի նախագահին՝ օգտագործելու Ֆրանսիայի ազդեցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու վերաբերյալ բանաձեւ ընդունելու համար։
«Կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը, արցախահայությունն իր կամքին հակառակ գտնվում է շրջափակման մեջ, շրջափակումն իրականացվում է միջազգային իրավունքի եւ 2020 թվականի հրադադարի մասին հռչակագրի խախտմամբ»,-ասաց նա։
Տիկին Իդալգոյի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի`ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատու խորհրդականն օգտագործում է նույն բառը` որակելով այն, ինչ այսօր տեղի է ունենում, որպես ցեղասպանություն եւ էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի նկատմամբ, որը միայն պահանջում է հարգել այն իրավունքները, որոնք պետք է ունենա ցանկացած մարդ, ցանկացած ժողովուրդ:
Փարիզի քաղաքապետի Կոռնիձոր այցի մանրամասները քիչ անց։
Անն Իդալգոն անձամբ ուղեկցեց Արցախի համար նախատեսած հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները դեպի Կոռնիձոր։
French humanitarian convoy for Nagorno-Karabakh, led by the Mayor of Paris Anne Hidalgo, en route to the Armenian-Azerbaijani border, Kornidzor

Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: