Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ucom որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի։ Կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի:
Հիմա, ոնց որ, խնդիրը լուծվել է»։
«Յուքոմ»-ը հայտնում է. ««Յուքոմ» ՓԲԸ շարժական և ֆիքսված ցանցերում տեխնիկական խնդրի առաջացման հետևանքով կարճ ժամանակահատվածով անհասանելի էին կապի ծառայությունները: Ֆիքսված կապի ծառայությունները վերականգնվել են րոպեների ընթացքում, իսկ շարժական կապի ծառայություններն ի սկզբանե վերականգնվել են 3G ցանցի մակարդակով, այնուհետև` նաև 4G:
Առանձին դեպքերում շարժական ինտերնետի հասանելիությունը դեռ կարող է վերականգնվել:
Կարդացեք նաև
Այլ երկրի օպերատորին միանալու առանձին դեպքերը, որոնք ի հայտ են եկել ռոումինգի ծառայությունն ակտիվացրած բաժանորդների մոտ, պայմանավորված են տեխնիկական խնդրով և կոնկրետ տեղանքում հեռախոսի համար այդ պահին առավել հասանելի ազդանշանով:
Հայցում ենք ձեր ներողամտությունը ծառայությունների ժամանակավոր խափանման համար»: