Արցախի եւ Հայաստանի միջեւ պետք է վերականգնվեն այն քաղաքական հարաբերությունները, որոնք կային։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ «Մենք տեսնում էինք անցած 2․5 տարիների ընթացքում, թե ինչպես էր Հայաստանը մեզնից հեռանում։ Այստեղ մենք ունենք անելիք, չպետք է թույլ տանք, որ Հայաստանը մեզնից հեռանա։ Մենք չպետք է դա թույլ տանք բոլոր այն չակերտավոր շահագրգիռ կողմերին, որ լուծարում են, կազմաքանդում են այն քաղաքական հարաբերությունները, որոնք ձեւավորված են Արցախի ու Հայաստանի միջեւ»,- ասաց նա։
Ըստ Իշխանյանի՝ այս պայմաններում շատ կարեւոր է, որ խորհրդարանների մակարդակով կան այդ հարաբերությունները։ Դա օրինակ պետք է լինի նաեւ պետական մյուս գերատեսչությունների համար։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ