Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակի առիթով:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Հայրապետյան, սիրելի Վահագն.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով: Դուք առանձնահատուկ վաստակ ունեք Հայաստանում ջազային և ընդհանրապես երաժշտարվեստի զարգացման և մատուցման գործում:
Կարդացեք նաև
Ձեր նվիրումը երաժշտությանը, արվեստին, ստեղծագործական Ձեր կերպարը մեր մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունեն: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Ձեր աշխատասիրությունը, որով բարձրացնում եք ոչ միայն աշխատանքի, այլև արվեստի վարկը, ապացուցելով, որ այդ թվում արվեստում՝ աշխատանքն է առաջընթացի իմաստալից, արժանապատիվ և հուսալի ճանապարհը:
Ձեր արվեստով և գործունեությամբ նպաստում եք, որ լավատեսությունը երբեք չմարի, երբեք չպարտվի:
Հարգելի պարոն Հայրապետյան,
Ընդունեք խնդրեմ իմ լավագույն մաղթանքները և գնահատանքի տուրքը Ձեր ծննդյան 55-րդ տարեդարձի առիթով»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Քեզ էլ փչացրին: