Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես սկսեմ գոտկատեղից ներքեւ հարվածել, շատ ցավոտ կլինի։ Ո՞րն է մեր մեղքը, Ավինյանն էլ է արտասահմանում սովորել ու գիտենք ոնց է բանակից ազատվել». Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 30,2023 12:46

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը մամուլի ասուլիս էր հրավիրել:

Aravot.am-ը հարցրեց՝ այս քարոզարշավի ընթացքում իշխանությունները իրենց պատկանող ԶԼՄ-ներով եւ այլ հարթակներում «գոտկատեղից ներքեւ» են հարվածում՝ տեղափոխելով հարցը անձնական դաշտ, մեկի ունեցվածքի հետ կապված են հրապարակումներ անում, որը կարող էին նախկինում անել, երբ այդ թեկնածուն իրենց քաղաքական ուժի մեջ էր, Մանե Թանդիլյանի հետ կապված դարձյալ անձնական դաշտ են տեղափոխում, երբ մրցակիցը այդ կանոններով է պայքարում, արդյոք չե՞ք պատրաստվում կարմիր գծեր անցնել, «գոտկատեղից ներքեւ» հարվածել, ունե՞ք դրա հնարավորությունը, թե՞ չէ:

Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Եթե ես սկսեմ «գոտկատեղից ներքեւ» հարվածել, շատ ցավոտ կլինի: Մենք անում ենք առավելագույնը, որ քարոզարշավն անցնի ոչ միայն օրենքների, այլեւ քաղաքական եւ բարոյական, շրջանակներում: Ցավով եմ արձանագրում, որ իշխանությունները արդեն քանի տարի է՝ ֆեյքամետ քաղաքականություն են վարում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ռեսուրսը, իշխանությունների ռեսուրսը ֆեյքերն են, եթե հանկարծ Հայաստանում ֆեյքերը ինչ-որ տեխնիկական պրոցեսներով մի շաբաթ չգործեն, իշխանությունը կքանդվի, իշխանությունը չի իմանա՝ ինչով զբաղվի, իրենք ուրիշ գործիք չունեն: Միայն ֆեյսբուքի համակարգն է առավոտից երեկո գործում, Հայաստանում որեւէ այլ համակարգ, որ կազմակերպված աշխատում է՝ չկա: Հիմա իշխանության ռեսուրսը դա է, ամեն քաղաքական ուժ ինչ-որ ռեսուրս ունի: Մենք գնում ենք քաղաքացիների հետ խոսելու: Ինչ վերաբերում է անձնական դաշտին, ցավոք, իշխանություն պահելու մոլուցքը ամեն գնով եկել հասել է այս իշխանություններին: Այն գործիքակազմը, այն հռետորաբանությունը, որն ընտրում են, շատ ցավալի է: Ակնհայտ է, որ իշխանությունները թաքնվում են ֆեյքերի հետեւում, ես հրավիրում եմ բանավեճի իշխանության ցանկացած ներկայացուցչի, ընդ որում, խոսքը միայն այս ընտրություններին չի վերաբերվում: Բոլորին՝ նախարարներին, պատգամավորներին, թող գան տեսնեն՝ ի՞նչ հարց ունեն մեզ տալու, ո՞րն են «Ապրելու երկրի» «մեղքերը», որ Մանե Թանդիլյանի որդիները աշխարհի լավագույն բուհերից մեկո՞ւմ են սովորում, հա՞, որ Նիկոլ Փաշինյանի երեխան էլ այսօր արտասահմանում սովորում: Դա՞ է մեր մեղքը: Տիգրան Ավինյանն էլ է արտասահմանում սովորել ու գիտենք ոնց է բանակից ազատվել, դա՞ է մեր մեղքը, բա գնացեք այս մասին հարցրեք, թող բացատրեն, պատասխանեն: Թե՞ այդպես զարմացել են: Թե՞ նրանից խոսենք, որ ՔՊ-ի թեկնածուների մի մասը 4-րդ դասարանի կրթություն չունի, որ գան իմ մոտ քննություն հանձնեն համալսարանում, դուրս կմնան: Սկսենք այդպիսի բաների՞ց խոսել: Չէ, մենք չենք պատրաստվում այդպիսի բաներից խոսել: Մենք պատրաստվում ենք ներկայացնել մեր ծրագրերը: Իսկ այն մարդիկ, ովքեր կարմիր գծերը, չափը անցնում են, այդ ցուցակն արձանագրում է՝ սեպտեմբերի 18-ից հետո նրանք իրենց պատասխանը կստանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031