Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հասարակության գերակշիռ մասն ունի կոնսենսուս, որ գործող իշխանությունները պետք է հեռանան, դրան զուգահեռ բացառված է նախկինների վերադարձը». Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 30,2023 12:14

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց նախընտրական քարոզարշավի մեկ շաբաթը. «Մենք յուրաքանչյուր վարչական շրջանում մեր քարոզչական խմբերի միջոցով մոտ 150 հազար քարոզչական նյութեր են բաժանել: Սկզբում կար տեղեկատվության պակաս, յուրաքանչյուր օր անց մարդկանց վերաբերմունքը ընտրություններին ավելի փոխվում է: Եթե սկզբում ընտրողների զգալի մասն անտարբեր էր, վերջին երկու օրերին բավականին մեծ է հասարակության դրական վերաբերմունքը ընտրություններին գնալու մասով»:

Նա տեղեկացրեց, որ Երեւանի վարչական շրջանների կեսից ավելիում քարոզարշավ են իրականացրել. «Անվստահության եւ հուսահատության հիմնական պատճառն այն է, որ Երեւանում կան բազմաթիվ փոքր, կենցաղային խնդիրներ, որոնց լուծումը օրերի հարց է: Մարդիկ ահազանգում են, որ տասնամյակներով այդ խնդիրները չեն լուծվել, փոխանցվում է մեզ»:

Մեսրոպ Առաքելյանն արձանագրեց, որ երեւանցիների զգալի մասը, իհարկե կարեւորելով իրենց բակի, շենքի խնդիրները, այս ընտրություններում կարեւորում է քաղաքական բաղադրիչը. «Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը մեծ հաշվով քաղաքացիներին անտարբեր չի թողնում»:

Նա ասաց, որ ՔՊ-ի տված խոստումները չեն կատարվել՝ առնվազն խաղաղության, ստատուս քվոյի չպահպանման հետ կապված. «Ապրելու երկիրը» ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը քաղաքային եւ քաղաքական խնդիրների ամբողջական լուծում է առաջարկում»:

Հարցին՝ այս մեկ շաբաթվա տվյալներն ամփոփելով՝ ձեր շանսերը որքա՞ն եք գնահատում՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Առաջին երկու օրը ոգեւորված չէր հասարակությունը, վերջին օրերին ավելի դրական է վերաբերմունքը, մարդիկ ավելի պատրաստակամ են ընտրություններին մասնակցել: Մեր բոլոր սոցհարցումներով հասարակության գերակշիռ մասն ունի կոնսենսուս, որ գործող իշխանությունները պետք է հեռանան: Կա մի կարեւոր կոնսենսուս դրան զուգահեռ՝ բացառված է նախկինների վերադարձը: Ներկաները պետք գնան, նախկինները չպետք է վերադառնան: Մեր ուժերի շանսերի հետ կապված՝ առնվազն քարոզչության այն ռազմավարությունը, որը որդեգրել ենք, հասարակության արձագանքը տանում է նրան, որ մեր սպասելիքները կարդարացվեն: Մինչ այս պահը մեր ռազմավարությունը, որն իրականացրել ենք, էական շեղումներ չեն եղել»:

Թե ո՞ւմ նկատի ունի՝ նախկիններ ասելով, տեսնո՞ւմ է նման թեկնածու՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց, որ իր տեսնելը կարեւոր չի, հասարակության ընկալումն է կարեւոր: Հարցին՝ «Մայր Հայաստանի» հետ համագործակցություն հնարավո՞ր է՝ նա պատասխանեց, որ պետք է զրո հանդուրժողականություն լինի ներկա կառավարող ռեժիմի հետ կապված, որը հիմք է քաղաքական ուժերի հետ համագործակցության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031