Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բռնապետության ձեռքում է ժամանակակից զենքի մեծ քանակություն, արդյունքը տարածաշրջանի ապակայունացումն է։ Այդ պատճառով ականատեսն ենք արցախցիների միտումնավոր սովի. Յարոն Վայս

Օգոստոս 30,2023 12:04

Orbeli.am. Ադրբեջանի վարած քաղաքականությունը նույնն է, ինչ 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունն իրագործողների քաղաքականությունը: Այս մասին «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետ զրույցում նշել է Հարավային Կովկասի հարցերով իսրայելցի փորձագետ, «The Times of Israel» և «Davar» պարբերականների սյունակագիր Յարոն Վայսը:

– Ադրբեջանն ավելի քան 8 ամիս է` արգելափակել է Լաչինի միջանցքը՝ պաշարման մեջ պահելով Արցախը: Բաքուն դադարեցրել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, իսկ վերջին օրերին արգելում է անգամ հումանիտար բեռնափոխադրումները: Այս ամենը հումանիտար խորը ճգնաժամ է առաջացրել Արցախում, և Արցախի նախագահը երկիրը հայտարարել է աղետի գոտի: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ադրբեջանի նման քաղաքականության վերջնանպատակը։

– Բոլոր ապացույցները կան, որ Ադրբեջանը ցանկանում է ջնջել հայկական ներկայությունն Արցախում։ Տարիներ շարունակ ես սա ասել եմ: Ցավոք սրտի, այն ամենը, ինչ շատերը զգուշացնում և ինչից վախենում էին, տեղի է ունենում հենց հիմա։

Էթնիկ զտումները, պատմության վերաշարադրումը, հայատյացությունը, այս ամենն Ադրբեջանի վարած քաղաքականություն է, որը շարունակվում է տարիներ։ Քաղաքականությունը նույնն է, ինչ 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունն իրագործողների քաղաքականությունն էր։

Այդ իսկ պատճառով կարևոր է դադարեցնել էթնիկ զտումները, քանի դեռ դրանք տեղի են ունենում։ Քաղաքակիրթ աշխարհը հիանալի կերպով հիշատակի արարողություններ է կատարում, բայց նույն կերպ չի մոտենում այն իրադարձություններին, որոնց արդյունքը հենց հիշատակի այդ արարողություններն են:

Հենց սա է պատճառը, որ այժմ անհրաժեշտ է ավելացնել բացատրական ջանքերը և բացել աշխարհի առաջնորդների աչքերը։

– Ի՞նչպես եք գնահատում տարածաշրջանային իրավիճակի վրա Արցախում ստեղծված ճգնաժամի և Բաքվի ագրեսիվ գործողությունների ազդեցությունը:

– Երբ բռնապետության ձեռքում է գտնվում ժամանակակից զենքի մեծ քանակություն, հատկապես այն բռնապետության, որը գլխավորում է մարդու իրավունքները ոտնահարող կասկածելի համբավ ունեցող մի ընտանիք, դրա արդյունքը տարածաշրջանի ապակայունացումն է։ Այդ իսկ պատճառով մենք հիմա ականատես ենք լինում արցախցիների միտումնավոր սովի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031