Ի պատասխան հարցին, թե մարդիկ իսկապես անկեղծորեն սիրո՞ւմ են Փաշինյանին, թե՞ նման սիրառատ հանդիպումները բեմականացված են, արձակագիր Լեւոն Ջավախյանը նշեց. «Շատերն անկեղծորեն են խոսում, որովհետեւ, վերջիվերջո, ցածր խավի մարդիկ իրենց մակարդակի մարդ են գտել, մարդ, որն իրենցից ոչնչով չի տարբերվում: Սերն աթարին էլ է կպչում: Հիմա այս աթարին կան մարդիկ, որոնք սիրում են, ի՞նչ կարող ենք անել: Նմանը նմանին է գտնում»:
Իսկ մտավորականության այն շերտը, որը համակրում է օրվա իշխանությանը, արդյո՞ք չի գիտակցում, թե իրականում ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, ինչպես է իշխանության եկել եւ ինչի համար։ «Մտավորականության մեծամասնությունը սրան դեմ է: Մի չնչին մաս կա, որ սրան համակրում է` Նիկոլայ Ծատուրյան, Հենրիկ Հովհաննիսյան, Հակոբ Մովսես, Ռուբեն Բաբայան, ջահելներից էլ` Հասմիկ Հակոբյան, Արփի Ոսկանյան, եւ այսպես մի քանի հոգի: Դրանք, ամեն դեպքում, մեծամասնություն չեն: Ի դեպ ասեմ` ես չեմ կարծում, թե թվարկածս մարդիկ էնքան անխելք են, որ չեն հասկանում, թե ինչ է անում սա, պարզապես շահեր կան, հայրենիքն առաջին տեղում չէ սրանց համար: Ամեն մեկը մի բան է պլոկում սրանից, դրա համար էլ համակրում են: Շողոքորթություն է ուղղակի: Ես չեմ հավատում, որ կարող են նրանք իշխանությանը համակրել, ի դեպ, դա շատ ավելի վատ է: Եթե միամտաբար հավատան, դա էլի մի տեղ կարող ենք հասկանալ, բայց որ իրենք լավ էլ գիտեն, թե սա ինչ է անում, ու շարունակում են համակրել, սարսափելի է: Կան հայտնի մարդիկ, որոնց հերոս ենք ասում, բայց դրանք էլ, առերեսվելով իրենց շահի հետ, ամեն ինչ մոռանում են, ու հասկանում ենք, որ նման մարդկանց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, այլ անձնական շահը, օրինակ՝ Սամվել Բաբայանը….»,- եզրափակեց Լևոն Ջավախյանը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: