ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի ապրիլի 19-ին. մինչ պաշտոնը ստանձնելը՝ 2018 թվականին, եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Իսկ մինչ կառավարական համակարգ մտնելը Բաղրամյանը եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս եւ հենց այդ տարիներին՝ 2017 թվականին, համատեղ սեփականությամբ ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ ավտոտնակ, երկուսն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում։ ՀԾԿՀ նախագահ դառնալուց հետո՝ 2021 թվականին, Բաղրամյանը եւս մեկ բնակարան է ձեռք բերել՝ անհատական բնակելի տուն Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում։
Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն կինը, չունենալով որեւէ անշարժ գույք, հայտարարագրել է 2015 թվականին արտադրված, Lexus մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականին։ ՀԾԿՀ նախագահի՝ տարեսկզբին առկա 9 մլն 300 հազար դրամ բանկային հաշիվները տարեվերջին զրոյացել են։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 987 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 600 հազար դրամ եւ 2 հազար դոլար։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 974 հազար դրամ, որից 18 մլն 655 հազար դրամը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Եկամուտների աղբյուրներից տեղեկանում ենք, որ Բաղրամյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 5 մլն 161 հազար դրամ՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ 3 հիփոթեքով բնակարանների՝ բնակարանի, անհատական բնակելի տան, կառուցվող բնակարանի գումարը վճարելու համար։
Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 68 մլն 355 հազար դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։