Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գնացինք, ստուգեցինք, որոշ բաներ չափազանցված էին, բայց կային նաեւ խնդիրներ, հիմա շտկվել են». «Հրապարակ»

Օգոստոս 30,2023 10:48

Երեք տարի առաջ պաշտպանության նախարարությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի օրոք, անցավ զինծառայողներին սնունդ տրամադրելու նոր կարգի։

Խոսեցինք Սյունիքում աշխատող հացի մատակարարներից մեկի` Արա Բուդաղյանի հետ։ Ինչո՞ւ պետք է հացը երկրորդ օրը թթվի, ո՞րն է պատճառը։ «Եթե քաղաքային գնդի մասին է, ես դրա հետ կապ չունեմ։ Մենք մեծ զորամասին չենք տալիս։ Կապանի զորամասի հետ կապ չունենք։ Մենակ մի երկու ամիս առաջ այնտեղ լավաշ եմ տվել։ Բայց դրանից հետո կապ չունեմ։ Թե ինչու է հացը թթվում, չեմ կարող ասել։ Մենք չունենք բողոքներ հացի որակից»,- ասաց նա։ Ձեզ ասո՞ւմ են, եթե բողոքներ են ունենում, թե՞ խուսափում են։ «Մենք ամենօրյա կապի մեջ ենք զորամասերի հետ։ Եթե հացը դուրները չի գալիս, մի հատիկ էլ լինի, մենք փոխում ենք։ Տեղափոխության, «պերեվոզկեքի» ժամանակ կարող է արկղերն ընկնեն իրար վրա, ջարդվի հացը, մենք փոխում ենք։ Պահելու տեղը կապ ունի։ Մի անգամ մի հաց նկարեցին, ուղարկեցին, փչացած, սրանից մի տարի առաջ, գնացինք, տեսանք` պահարանից էր։ Պետք է պահարանը մաքրես՝ ամեն անգամ նոր հաց դնելուց»,- ասում է Արա Բուդաղյանը։

Իր արտադրամասն «Արտլանչի» հետ մշտական կապի մեջ է։ «Եթե հացը վատն է, նա չի ընդունում, նորն ենք ուղարկում։ Մենք անընդհատ, օրական 24 ժամ նրանց հետ կապի մեջ ենք։ Եթե որակն էն չէ, իրենք անմիջապես նկարներն ուղարկում են մեզ, փոխում ենք։ Գորիսում մի քանի օր առաջ դեպք է եղել, մոտ 50 հաց հետ վերադարձվեց, որովհետեւ հոսանքը գնացել էր, մինչեւ դվիժոկը միացավ, խմորը նստեց։ Մենեջերն անմիջապես հետ ուղարկեց, փոխանակեց։ Մենք դա վերցրինք մեզ վրա»,- պատմեց Բուդաղյանը։

Նաեւ հայտնեց, որ 20 օրից արտադրամասը նոր սարքավորումներ է ստանալու։ «Շատ լավ, տասնյակ անգամ լավ որակի հաց ենք մատակարարելու»։ Խոսեցինք նաեւ ՊՆ մատակարարների հետ։ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ աշխատակից Խաչիկ Հակոբյանն ասաց, որ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրում նշված են վերահսկողության մեխանիզմները։ «Ինքնահսկման համակարգ կա, որով մեր բոլոր պրոցեսները վերահսկվում են, ՊՆ-ն էլ իր հերթին վերահսկողություն է իրականացնում։ Գումարած դրան՝ իրականացնում ենք ներքին հարցումներ զորքի շրջանում, խոսում ենք, շփվում ենք։ Նաեւ հաշվի ենք առնում նախասիրությունները։ Օրինակ, երկու ճաշատեսակ է մատակարարվում, թե ինչ հարաբերակցությամբ պետք է դրանք տաս, հաշվի ես առնում զորքի նախապատվությունը՝ ունենալով մշտական դինամիկ մոնիտորինգ»։

Ասում են՝ պահածոներ են ստանում, որոնք ուտելու բան չեն։ «Կան հստակ պահանջներ։ Պահածոն երկարաժամկետ պահպանման արտադրանք է, համապատասխան «գոստերի» ներքո, ու դրա վրա մշտական հսկողություն է իրականացվում»։ Բողոքներ եղե՞լ են արտադրողներից։ «Մեզ մոտ ցանկացած խմբաքանակ ստուգվում է, հետո նոր բաց թողնվում զորքին»։ Թե կոնկրետ որ արտադրողների արտադրանքն է ընկերությունը մատակարարում զորամասեր, Հակոբյանը չի հայտնում։ Սննդի նորմատիվները նույնպես գաղտնիք են, բայց, իր տպավորությամբ, վերջին ժամանակներս բանակայինների բողոքները քչացել են։

Բողոքներ ստանո՞ւմ են բանակից։ ՊՆ-ից մեզ պատասխանեցին, որ՝ այո, սննդի որակից բողոքներ ստանում են, ամեն մի բողոքի հետեւից գնում են, ստուգումներ են իրականացվում։ «Վերջերս Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից էինք բողոք ստացել։ Գնացինք, ստուգեցինք, որոշ բաներ չափազանցված էին, բայց կային նաեւ խնդիրներ, հիմա շտկվել են»,- պատասխանեց ՊՆ մեր աղբյուրը։

 Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031