Այսօր Նորք-Մարաշում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության թիմն անցնում էր ՔՊ-ի նախընտրական շտաբի մոտով: Կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իշխանազրկելու են ՔՊ-ին Երեւանում ու բերելու են կանաչ Երեւան:
Շտաբում ներկայացուցիչներ կային, որոնք տեսնելով մրցակիցներին, մտան ներս ու դուռը փակեցին:
Կարդացեք նաև
Նորքում Մանե Թանդիլյանը բնակիչներին ասաց, որ անպայման գնան ընտրության. «Սպասելու ենք ձեզ ընտրական տեղամասերում, վստահ եղեք, որ ձեր քվեն պաշտպանված է»:
Ի դեպ, Նորք-Մարաշ վարչական շրջանների խնդիրները ակնհայտ էին՝ առանց բնակիչների դժգոհությունների էլ:
Անձրեւից հետո փողոցներն անանցանելի էին դարձել՝ կուտակված ջրերից ու որոշ փողոցներ մտնելու համար նավ էր պետք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ