Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեից գումար հատկացվել է երեք նախարարության համար

Օգոստոս 30,2023 13:30

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թվականի հուլիսին ՀՀ նախարարություններ էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցումներ՝ պարզելու, թե ինչքան գումար են 2022-2023 թվականներին ծախսել կամ նախատեսում ծախսել նախարարությունները պաշտոնական կայքերի պատրաստման կամ բարեփոխման նպատակով։ Պարզվեց՝ 2022-2023 թվականների պետական բյուջեից նախարարությունների կայքերի բարեփոխման նպատակով հատկացվել է 13,910,000 ՀՀ դրամ։ Նախարարությունների տրամադրած տվյալների համաձայն՝ պաշտոնական կայքերի պատրաստման կամ բարեփոխման միջոցառումներ նախատեսում են իրականացնել 7 նախարարություն. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ներքին գործերի նախարարություն, շրջակա միջավայրի նախարարություն, տարածքների կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, պաշտպանության նախարարություն եւ ֆինանսների նախարարություն։

Բյուջեից այս նպատակով 2022 թվականին ծախսվել է 5,430,000 ՀՀ դրամ, Կայքի բարեփոխման համար ծախս կատարել են պաշտպանության (4,590,000) եւ ֆինանսների նախարարությունները (840,000)։ 2023-ին այս նպատակով պետական բյուջեն առանձնացրել է 8,480,000 ՀՀ դրամ։ Ծախսը նախատեսված է պաշտպանության նախարարության (4,590,000) եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (3,890,000) նախարարությունների պաշտոնական ռեսուրսների համար։ Պետական ռեսուրսներով, սակայն, առանց լրացուցիչ ֆինանսական հատկացումների պաշտոնական կայքեր են մշակվում ներքին գործերի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների համար։ Ներքին գործերի նախարարության նոր կայքը մշակվել է ԲՏԱՆ-ի կողմից, իսկ ԱՍՀՆ նոր կայքի պատրաստման աշխատանքներն իրականացվում են նույն նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի կողմից։

ԻԱԿ-ը տեղեկացնում է, որ տարածքների կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ 2022 թվականին գործարկված նոր կայքը ստեղծվել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսական աջակցությամբ։

Եթե հիշում եք, այս տարվա հունիսին էլ ԻԱԿ-ը դիտարկել էր 28 պետական մարմինների՝ վարչապետի աշխատակազմի, բոլոր նախարարությունների, կառավարության եւ վարչապետի ենթակա մարմինների կայքերը: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ օրենքով նախատեսված վիճակագրությունը հրապարակել է ընդամենը 7 գերատեսչություն՝ 5 նախարարություն եւ 2 տեսչական մարմին: Խոսքը վերջին մեկ տարում տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության, չթարմացվող ինֆորմացիայի մասին էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031