Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց են նորից գալիս Նուբարաշեն, ուղղակի զարմանալի է, վերցրել են վարկեր, որոնց տոկոսները մարում ենք ու այդ խնդիրը լուծված չի, մոտիկ էլ չի լուծմանը». Թանդիլյան

Օգոստոս 29,2023 23:59

Այսօր Նուբարաշենում լրագրողների հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, խոսելով աղբահանության խնդրի, աղբավայրի մասին՝ ասաց. «2015-ից ստեղծված է մի հիմնարկ, որի անունն է Երեւան քաղաքի նոր աղբավայր: Այդպես էլ այդ անունը թղթի վրա գրված բաժնետիրական ընկերություն է, որը պիտի իր անվան համապատասխան արդեն իսկ ունենար նոր կառուցված աղբավայր Երեւանում, որը հնարավորություն կտար Նուբարաշենը ծածկել:

Այդ խնդիրը պիտի լուծված լիներ 2015 թվականից: Վերջին իշխանությունները հինգ տարի, դրանից առաջ էլ նախորդներն էին խոսում այդ մասին: Ցավոք, եթե դուք նայեք այդ հաշվետվությունները, երկու ծախս կա միայն՝ աշխատավարձ եւ վարկ: Ու վերցրել են վարկեր, որոնց տոկոսները մարում ենք մենք բոլորս ու այդ խնդիրը լուծված չի, մոտիկ էլ չի լուծմանը: Դրա լուծումը գոյություն ունի՝ պետք է նոր աղբավայր սարքել, սա փակել, բայց դա պետք է մի օր սկսել անել: 5 տարին լիովին բավարար ժամանակ էր՝ այդ խնդիրները լուծելու համար: Չեն լուծել ու ես զարմանում եմ, թե ոնց են նորից գալիս Նուբարաշեն, ուղղակի զարմանալի է»:

Նրա խոսքով՝ պիտի հավատալ գործողություններին ու ոչ թե խոստումներին:

Հարցին՝ այս օրերին իշխանական թեկնածուն շրջում է Երեւանում, խոսում է միասնական տոմսային համակարգի մասին, Աջափնյակի մետրոյի մասին, այն դեպքում, երբ այդ խոստումները նույնությամբ տվել էին 5 տարի առաջ ու չեն իրականացրել, ունի՞ սա որեւէ օբյեկտիվ բացատրություն եւ այս ամենից հետո ինչպե՞ս նուբարաշենցիները հավատան, որ նոր աղբավայրի հարցը կլուծվի՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Միասնական տոմսային համակարգի մասին այս իշխանությունները 5 տարի են խոսում, դրանց նախորդները եւս այդքան խոսել են: Չես կարող անել միասնական տոմսային համակարգ, եթե չես արել տրանսպորտային բարեփոխում: Բարեփոխումը ավտոբուս գնելը չի: Դա նորմալ է, որ գնես մեկ-երկու ավտոբուս, բայց քանի՞սն ես ունենալու, որ լուծի տրանսպորտային խնդիրը: Մենք ասում ենք՝ 8 րոպե են սպասելու կանգառում: Այդ հաշվարկը գիտե՞ք ինչից, է, որովհետեւ մենք գիտենք քանի ավտոբուս պիտի ներդնենք առանձնացված գծերում, ընդ որում՝ ազատված խցանումներով քաղաքում: Կանխատեսելի չվացուցակ պետք է լինի, երբ որ դու գիտես որ ժամին ուր ես գնալու: Սա է բարեփոխումը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031