Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցին թեկուզ եւ հումանիտարի անվան տակ մտավ Արցախ, չես կարողանալու դեմն առնել. արցախցիները շարունակում են փակ պահել ճանապարհը

Օգոստոս 29,2023 23:20

Արցախահայերը շարունակում են փակ պահել Ակնա -Ստեփանակերտ ճանապարհը՝ թույլ չտալով Ադրբեջանի կեղծ հումանիտար բեռը Արցախ մտնել:

Ակցիայի մասնակիցներից մեկը նկատեց, որ ադրբեջանցիները բավականին կազմակերպված են կազմակերպել իրենց կեղծ հումանիտար ակցիան, բավականին լրագրողներ են հավաքվել ու ռուսների օգնությամբ նկարել են ամեն ինչ:

«Այսօր ձեւավորվել է մթնոլորտ, երբ ժողովրդի մոտ առաջանում են մի շարք հարցականներ: Զարմանալի են նաեւ այն արցախցիները, որոնք իբրեւ թե սոված լինելով, իշխանություններից պահանջում են բացել այս ճանապարհը: Այս ճանապարհի բացումը նշանակում է մահ Արցախին:

Անթույլատրելի է այս ճանապարհի բացումը, ադրբեջանցին թեկուզ եւ հումանիտարի անվան տակ մտավ Արցախ, չես կարողանալու դեմն առնել, հետեւաբար, այն բոլոր մարդիկ, ղեկավարները, որոնք մտածում են, որ այս ճանապարհի բացումով մենք փրկվելու ենք սովից, սխալվում են, ուղղակի չեն կարողանում կազմակերպել մեր հացի խնդիրը:

Մենք իրավունք չունենք այս ճանապարհը բացել, կբացենք այն ժամանակ, երբ աշխարհը կճանաչի մեր անկախությունը»,- նկատեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ Արցախ լրատվականի հետ զրույցում Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը հայտնել էր, ադրբեջանցիներն անցել են ռուս խաղաղապահների անցակետը եւ փորձում են վրաններ տեղադրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031