Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վտանգավոր է անընդհատ պարտվողական տրամադրություններ տարածելը»․ Ռուբեն Վարդանյանը՝ ՀՀ իշխանություններին

Օգոստոս 29,2023 22:55

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Re:public of Artsakh թելեգրամյան ալիքի ուղիղ եթերում, թվարկելով այն հինգ ուղղությունները, որոնք իրագործելու դեպքում հնարավոր է Արցախը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները պետք  է փոխեն իրենց հռետորաբանությունը։

Նա ասաց, որ ՀՀ ղեկավարության հետ չի շփվում։

«Այն օրվանից, երբ ես պետնախարար էի, նրանք խուսափում էին ինձ հետ առնչվել։ Իմ քննադատական ելույթների հիմքն այն էր, որ ես գտնում էի՝ առանձին վերցրած Հայաստանի և Արցախի ղեկավարները չեն կարող պարտվողական, ընկճված տրամադրություններ ունենալ։ Չի կարելի ասել՝ Արարատ սարը հայկական չէ կամ եկեք փոխենք զինանշանը կամ Արցախը մերը չէ։

Չի կարելի շոշափել դասալիքների հարցը, այդ դեպքում մեր հերոսնե՞րը, որոնք պահեցին Արցախի հյուսիսային մասը․․․ Նորից եմ ուզում ասել՝ մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում։ Այո, Հադրութը կորցրեցինք, հարավում կորուստներ ունեցանք, բայց մի մետր անգամ առաջխաղացում չենք ունեցել հյուսիսային հատվածում։

Ինչո՞ւ ասել, որ բոլոր կանայք դժբախտ են։

Ես ուզում եմ ասել, որ չեմ հասկանում այդ ամենն ինչու է արվում։

Հայաստանի վարչապետի հետ կապված ասեկոսեներ են տարածվում, որ ուզում է պայմանավորվել Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ուղղությամբ։

Չեմ հասկանում՝ վարչապետին ինչո՞ւ են պետք այդ ասեկոսեները մեկնաբանել։ Իրենք պիտի հասկանան, որ թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի ղեկավարությունները կարծիք արտահայտելիս, հայտարարություններ անելիս, դրանք անդրադառնում են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակչության վրա, նրանց հոգեվիճակի և զգացմունքների վրա։

Ես վստահ եմ, որ Հայաստանում կա մարդկանց մի մեծ զանգված, որոնք պատրաստ են պաշտպանել թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։

Այդ մարդիկ ունեք և՛ վճռականություն, և՛ համարձակություն, և, իհարկե, լավ կլինի, որ մարդկանց և լիդերների կարծիքները համընկնեն։ Տեսեք դպրոցներում կային գերազանցիկներ և կային ոչ ֆորմալ առաջնորդներ։ Շատ լավ կլիներ, եթե նրանք նույն մարդիկ լինեին։

Եվ այդ իմաստով և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ Սփյուռքում կան մեծ թվով արժանապատիվ մարդիկ, որոնց թիվը, վստահ եմ, կազմում են հարյուր հազարներ, պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, բայց, ցավոք սրտի, պատերազմից հետո  ճիշտ աշխատանք չի տարվել  տեղեկատվական դաշտում։

Վարչապետը ինքն է այդ բնագավառի անձ, անընդհատ տարածվում է այն կարծիքը, տեսակետը, թե մենք թույլ ենք, ոչինչ չենք կարող անել, պարտվողական տրամադրություններ են տարածվում, բայց դա մեծ ազդեցություն է ունենում մարդկանց վրա, դա շատ վտանգավոր բան է։

Ես ելույթ եմ ունեցել, այդ մասին խոսել եմ և նորից եմ խոսելու։

Պարտվողական տրամադրություն տարածելն ինձ համար անընդունելի է, դրանից առաջ եկող հոգեվիճակը հնարավորություն չի տալիս հաղթահարելու դժվարությունները։ Հայերը շատ ավելի դժվար ժամանակներ են ապրել, քան հիմա է, հաղթահարել ենք այդ վիճակը»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031