Օգոստոսի 27-ին Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Միջոցառմանը մասնակցել են Ուլյանովսկի մարզի կառավարության ղեկավարի տեղակալ Վ.Անդրեևը, Ուլյանովսկի քաղաքապետ Ա.Բոլդակինը, Ռուս Ուղղափառ եկեղեցու, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուլյանովսկի մարզի և ՌԴ շուրջ 40 այլ շրջանների հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Գեղամ Ադամյանն, ով իր ելույթում ընդգծել է պատմական հայրենիքից դուրս եկեղեցու դերն ու կարևորությունը, առաջին հերթին, հոգևոր հիմքերի և ազգային ինքնության պահպանման տեսանկյունից։
Իրենց հերթին, Վ.Անդրեևը և Ա.Բոլդակինը շնորհավորել են տեղի հայ համայնքին եկեղեցու բացման կապակցությամբ՝ նշելով, որ մարզային և քաղաքային իշխանությունները կշարունակեն հետայսու ևս աջակցություն ցուցաբերել մարզում բնակվող բոլոր ազգային փոքրամասնություններին և դավանանքների հետևորդներին:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն