Թեեւ հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների մարզչական շտաբերը պաշտոնապես դեռ չեն հայտարարել սեպտեմբերի 16-ից 24-ը Սերբիայի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում ովքեր են ներկայացնելու Հայաստանը, սակայն մարզաձեւի միջազգային միությունն իր կայքում հրապարակել է ազգային հավաքականների նախնական կազմերը։ Ըստ այդմ, Բելգրադում Հայաստանը ներկայացված է լինելու հունահռոմեական ոճի՝ տասը, ազատ ոճի յոթ ըմբիշներով։
Հունահռոմեական ոճ․ 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան։
Ազատ ոճ․ 57 կգ՝ Արսեն Հարությունյան, 61 կգ՝ Նորիկ Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանւան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 97 կգ՝ Սերգեյ Սարգսյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ