Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն ուզում է, որ դեպի լավը ընթանա, բայց լավը ո՞ւր է, չկա, մենակ խոստում են տալիս»․ Նուբարաշենի բնակիչը բողոքեց Երվանդ Թարվերդյանին

Օգոստոս 29,2023 21:00

«Միացյալ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Նուբարաշեն վարչական շրջանում։ Կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը հանդիպեց համայնքի բնակիչներին եւ ներկայացրեց իրենց ծրագրերը։ «Ժողովուրդն ուզում է, որ դեպի լավը ընթանա, բայց լավը ո՞ւր է, կա՞, չկա։ Սաղ էլ մենակ խոստում են տալիս»,- հարցրեց քաղաքացիներից մեկը։ «Լավը մենք ենք ստեղծում, մենք խոստում չենք տալիս, որ կանենք, ասում ենք՝ որն է լավը, արի իրար հետ անենք»,- արձագանքեց Երվանդ Թարվերդյանը։

«Ես թոշակառու մարդ եմ, ո՞նց գամ քո հետ անեմ»,- հակադարձեց բնակիչը։ «Ախպեր ջան, թոշակառու մարդ ես, արի կոնտրոլ արա, ասա՝ սա է լավը, որ դա անենք։ Փողը էնտեղ դրած, էս մարդիկ չեն կարողանում ծախսեն։ Ոչ կարողանում են բանակցություն վարել, ոչ կարողանում են գործարան սարքել, չեն կարողանում։ Ես 53 տարեկան տղա եմ,  մի քանի հատ գործարան եմ սարքել իմ ձեռքերով, երեք հատ էլ ինստիտուտ եմ ավարտել»,- պատասխանեց Թարվերդյանը։

Նուրաբաշենցիները նշեցին, որ երեւանցու ուզածն այն է, որ գոնե երեխաների համար ապագան լավը լինի։ «Մեր համայնքը շատ մաքուր է, Երեւան քաղաքում ամենամաքուրը Նուրաբաշենն է։ Ես ամբողջ օրը երթեւեկում եմ, շատ մաքուր է»,- ասաց բնակիչներից մեկը։

Երվանդ Թարվերդյանը բնակիչներին կոչ արեց ավագանու ընտրություններին քվեարկել 10 համարի օգտին, այնուհետեւ բարձրացավ 10 համարի ավտոբուսը եւ զրույցի բռնվեց ուղեւորների հետ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031