Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում Նուբարաշեն վարչական շրջանում: Քարոզարշավի ժամանակ փողոցներից մեկում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հանդիպեց «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին եւ իր թիմին:
Ինչպես ֆուտբոլիստներն են փոխանակվում մրցակից թիմերի լավ խաղացողների հետ մարզաշապիկներով, այդպես էլ Մարությանն ու Թանդիլյանը փոխանակվեցին բուկլետներով: Հայկ Մարությանը մաղթեց. «Կարեւորը՝ արդար, թափանցիկ ընտրություններ լինեն»: Մանե Թանդիլյանը պայմանավորվեց, որ ընտրատեղամասերում միասին պահելու են ձայները ու թույլ չեն տալու, որ կեղծեն:
Ձեռքսեղմումներից ու փոխադարձ լավ քարոզարշավ մաղթելուց հետո Հայկ Մարությանն ասաց. «Թեկնածուներին մաղթում ենք հաջողություն»:
«Մանավանդ մեզ»,- կատակեց «Ապրելու երկրի» նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ