Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են 130 միլիոն դոլար․ այն 33%-ով պակաս է 2022-ի հունիսի համեմատ․ ՀԲ

Օգոստոս 29,2023 19:15

Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ 2023»  ամփոփագիրը, ըստ որի հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8 %-ի՝ մայիսի 13.6%-ի համեմատ։

Սա, ըստ Համաշխարհային բանկի վերլուծության, պայմանավորված է եղել ոչ առեւտրային ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ՝ մայիսի 12.3%-ի համեմատ հունիսին հասել է 4%-ի։

Նույն վերլուծության համաձայն՝ արդյունաբերության ծավալների կրճատումը տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղման պատճառներից մեկն է` հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի ծավալների 15.6% նվազմամբ:

Ի տարբերություն հանքարդյունաբերության, շինարարության եւ առեւտրի ոլորտները շարունակել են կայուն աճել` համապատասխանաբար 18 եւ 20%-ով։

Այս տարվա 1-ին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 2%  աճ, ինչը պայմանավորված է այգեգործության ոլորտի վերականգնմամբ, իսկ անասնապահության եւ ձկնաբուծության ծավալները կրճատվել են:

Հունիսին, ըստ ՀԲ-ի,  Ռուսաստանից դրամական զուտ փոխանցումները 33%-ով պակաս են եղել 2022 թվականի հունիսի փոխանցումներից, բայց երեք անգամ գերազանցել են 2021 թվականի հունիսի ցուցանիշը: 2023 թվականի հունիսին դրամական փոխանցումները, զուտ արտահայտությամբ, կազմել են 130 միլիոն  դոլար, ինչը 2.7 անգամ գերազանցում է մայիսի ցուցանիշը, բայց 15%-ով ցածր է անցած հինգ ամիսների միջինից: Դրամական փոխանցումների ներհոսքերում ու արտահոսքերում նկատվում են զգալի տատանումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031