«Ա1+». «Արցախում ապրող ցանկացած մարդ, ով տարբեր կարգավիճակի բերումով փորձում է դուրս գալ այնտեղից, պետք է գիտակցի, որ չկա այնպիսի երաշխիք, որ իրեն կապահովի Ադրբեջանի գերության մեջ չհայտնվելուց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ Հակարիի կամրջի անցակետից Արցախի երեք քաղաքացիների առևանգմանը։
ՀՀԿ-ական պատգամավորն ասում է՝ ամեն անգամ երբ ռուս խաղաղապահները մարդկանց խումբ են տեղափոխում Հայաստան կամ դեպի Արցախ, նրանց անունների ցանկը նախապես փոխանցում են ադրբեջանցիներին։ «Նրանք դա իդենտիֆիկացնում են իրենց բազաներում, որտեղ ֆիքսվում են տարբեր ժամանակ իրենց կողմից հետախուզման մեջ հայտնված անձանց անունները։ Ովքեր փորձում են ադրբեջանական անցակետով Արցախից դուրս գալ, պետք է շատ լուրջ հաշվարկ անեն»,- հավելեց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: