Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց ՌԴ դեսպանատան մոտ․ «Հաղորդեք Մոսկվա՝ արտաքին գերատեսչությանը, որ պետք է տղաներին օր առաջ վերադարձնեք»

Օգոստոս 29,2023 18:20

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում՝ պահանջով վերադարձնել երեկ Հակարիի կամրջի անցակետից առեւանգված երեք արցախցի երիտասարդներին։

Հիշեցնենք, որ երեկ  ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվում Հայաստանի բուհեր ընդունված մի խումբ ուսանողներ, որոնցից Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին եւ Լեւոն Գրիգորյանին Հակարիի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական սահմանապահ եւ այլ ծառայություններն առեւանգել են։

Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ երիտասարդները կալանավորվել են՝ Ադրբեջանի դրոշն անարգելու համար։

Նույն աղբյուրի համաձայն, երիտասարդները 10 կմնան կալանքի տակ, որից հետո կարտաքսվեն Ադրբեջանից։

Ցույցի կազմակերպիչներից Լիանա Պետրոսյանն ասաց, որ տղաների առեւանգումը, մինչ այդ էլ Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը էթնիկ հայի հետ խաղաղ համակեցությունը բացառում է, ուստի ամեն ինչ պետք է անել դադարեցնելու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականությունը եւ առաջ մղել Արցախի ինքնորոշման հարցը։

Ցույցի մասնակիցները պահանջ ներկայացրեցին ՌԴ դեսպանությանը, նշելով՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ են առեւանգել տղաներին, ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո են տղաներն ուղեւորվել Երեւան․ «Ձեր պատասխանատվության տակ է, որ տղաները Երեւանում չեն, Արցախում չեն, այլ  Բաքվում գերության մեջ են եւ ոչ ոք չգիտի, թե ինչ է նրանց հետ կատարվում։

Ինչպես պատասխանատվություն եք վերցրել տղաներին ապահով տեղ հասցնել, հիմա էլ պատասխանատվություն եք կրում նրանց Ադրբեջանից վերադարձնելու։ Մենք ձեզ ժամանակ չենք տալիս մտածելու, սպասելու, բանակցություններ վարելու։ Հենց այսօր պետք է նրանց վերադարձնել, հաղորդեք Մոսկվա՝ արտաքին գերատեսչությանը, որ տղաներին պետք է օր առաջ վերադարձնեք։ Սա է մեր պահանջը»։

Ցույցի մասնակիցները ՌԴ դեսպանատան մոտից շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենքի մոտ, քանի որ, ըստ նրանց, Հայաստանի կառավարությունն էլ պատասխանատվություն ունի տղաներին վերադարձնելու հարցում։ Երթի ժամանակ նրանք քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրենց ցույցին, չմնալ անտարբեր։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031