Լրահոս
Օրվա լրահոսը

Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է

Օգոստոս 29,2023 18:03

Ermenihaber. Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է:

Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս եկեղեցին գտնվում է գյուղում ապրող 63 տարեկան քուրդ մի հովիվ հոգածության ներքո:

Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե չի վերանորոգվել և պետության կողմից մատնված է թողտվության:

Միայն Վանում 100-ից ավելի եկեղեցի կա, որոնցից սակայն վերանորոգվել է Վանա լճի 4 կղզիներից Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին և Էդրեմիտում (Արտամետ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Նշենք, որ Վարագավանքը կառուցել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան արևմտյան լանջին։ Նախկինում եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031