«Ազատություն». Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի գնահատմամբ, Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել։
Այս մասին ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է արտերկրում՝ Ֆրանսիայի դեսպանների տարեկան համաժողովին ունեցած իր ելույթի ընթացքում։
«Մենք մոբիլիզացվում ենք այնպես, որ պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության համար, սահմանազատվեն երկու երկրների միջև սահմանները, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այնտեղ ապրելու հնարավորություն առաջարկվի՝ ապահովելով իրենց իրավունքները, մշակույթը և պատմությունը», – հայտարարել է Կոլոննան և հավելել․ – «Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթ հրահրելուն ուղղված խեղդամահության ռազմավարությունն անօրինական է և, ինչպես Արդարադատության միջազգային դատարանն է վճռել, այն նաև անբարո է»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: