Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսին գրանցվել է բյուջեի՝ 34 միլիարդ դրամ լրացուցիչ հավելուրդ. Համաշխարհային բանկը հրապարակել է ՀՀ տնտեսական զարգացման ամփոփագիր

Օգոստոս 29,2023 17:05

  Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիր

  • Աճի տեմպը հունիսին 50 տոկոսով նվազել է` մայիսի6 տոկոս ցուցանիշից իջնելով մինչև 6.8 տոկոսի (ՆՏՆԺՀ):
  • Հունիսին արձանագրվել է գների աննշան անկում, ինչը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ:
  • Ապրանքների արտահանման աճի տեմպը կտրուկ դանդաղել է` թանկարժեք մետաղների արտահանման ծավալների անկման պատճառով:
  • Պահուստներն ավելացել են` ապահովելով3 ամսվա ներմուծման ծածկույթ:
  • 2023 թ. 1-ին եռամսյակում գրանցվել է բյուջեի հավելուրդ 135 միլիարդ ՀՀ դրամի չափով` կանխատեսված 93 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդի համեմատ:

Վարկերի և ավանդների ծավալները դանդաղ են աճել, իսկ ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն: 

Հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի (ՏԱԻ) աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8 տոկոսի (ՆՏՆԺՀ)` մայիսի 13.6 տոկոսի համեմատ (ՆՏՆԺՀ): Սա հիմնականում պայմանավորված էր ոչ առևտրային ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ, որը մայիսի 12.3 տոկոսի համեմատ հասել է 4 տոկոսի` հունիսին (ՆՏՆԺՀ). Դա պայմանավորված էր բարձր բազայի ազդեցությամբ (2022 թ. հունիսին աճը եղել է 36 տոկոս): Արդյունաբերական թողարկման ծավալների կրճատումը դանդաղման պատճառներից մեկն է` պայմանավորված հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի թողարկման ծավալների 15.6 տոկոս նվազմամբ (ՆՏՆԺՀ): Շինարարության և առևտրի ոլորտը շարունակել է կայուն աճել` համապատասխանաբար 18 և 20 տոկոսով (ՆՏՆԺՀ) (պատկեր 1): 2023 թ. Եռ.1-ում հանրագումարային աճը հասավ 11.4 տոկոսի (ՆՏՆԺՀ). աճի տեմպն ամենաբարձրն է եղել առևտրի ոլորտում  (23.6 տոկոս), իսկ ամենացածրը` արդյունաբերության (1 տոկոս):  2023 թ. Եռ.1-ում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է  2 տոկոս աճ, ինչը պայմանավորված է այգեգործության ոլորտի վերականգնմամբ, իսկ անասնապահության և ձկնաբուծության ծավալները կրճատվել են:

Հունիսին Ռուսաստանից դրամական զուտ փոխանցումները 33 տոկոսով պակաս են եղել 2022 թ. հունիսի փոխանցումներից, բայց երեք անգամ գերազանցել են 2021 թ. հունիսի ցուցանիշը: Զուտ արտահայտությամբ` 2023 թ. հունիսին դրամական փոխանցումները կազմել են 130 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 2.7 անգամ գերազանցում է մայիսի ցուցանիշը, բայց 15 տոկոսով ցածր է անցած հինգ ամիսների միջինից: Դրամական փոխանցումների ներհոսքերում ու արտահոսքերում նկատվում են զգալի տատանումներ (պատկեր 2):

Անշարժ գույքի գները համադրելի են եղել 2022 թ. մակարդակին` չնայած փոքրաթիվ գործարքներին: Երևանի կենտրոնում բնակարանների գները հունիսին շարունակել են բարձրանալ, իսկ բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով (ՆՏՆԺՀ): Երևանում բնակարանների վարձակալության ցուցանիշը մի փոքր բարելավվել է մայիսին և հունիսին` թերևս պայմանավորված զբոսաշրջային սեզոնով:

Հունիսին և հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 և 0.1 տոկոս (ՆՏՆԺՀ), ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6 տոկոսի (պատկեր 3): Սպառողական գների ընդհանուր համաթվի նվազումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի գների (3.9 տոկոս), տրանսպորտի (1.7 տոկոս) և հաղորդակցության (0.5 տոկոս) գների անկմամբ: Գնաճի կտրուկ անկումը պայմանավորված էր արտաքին ինֆլյացիոն ցածր ճնշումներով, խիստ դրամավարկային քաղաքականությամբ և ՀՀ դրամի շարունակական ամրապնդմամբ, ինչպես նաև մի շարք բազային ազդեցություններով: Օգոստոսի 1-ին Կենտրոնական բանկն իր խորհրդի նիստում վերաֆինանսավորման դրույքը իջեցրեց 25 բազիսային կետով` հասցնելով 10.25 տոկոսի:

Առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2023 թ. հունիսին կրկնապատկվեց (ՆՏՆԺՀ) հասնելով 454 միլիոն ԱՄՆ դոլարի: Դա պայմանավորված էր ապրանքների արտահանման նշանակալի դանդաղմամբ` մայիսի 65 տոկոս ցուցանիշից (ՆՏՆԺՀ) հասնելով 2.5 տոկոսի` հունիսին: Արտահանման ծավալների աճը ևս դանդաղել է` մայիսի 54 տոկոսից իջնելով մինչև 34 տոկոս հունիսին: Տրանսպորտային միջոցների և մեքենասարքավորումների (հիմնականում` վերաարտահանվող ապրանքներ) արտահանումը շարունակել է աճել արտասովոր տեմպով (համապատասխանաբար` 11 և 3 անգամ): Բայցևայնպես, թանկարժեք մետաղների արտահանումը, որը նախորդ ժամանակամիջոցներում զգալի մասնաբաժին է ունեցել ընդհանուր արտահանման կազմում, կրճատվել է 46 տոկոսով (ՆՏՆԺՀ): Սա` օգտակար հանածոների, գյուղատնտեսական ու պարենային արտադրատեսակների արտահանման ծավալների նվազման հետ մեկտեղ չեզոքացնում է այլ հիմնական ապրանքատեսակների արտահանման աճը: 2023 թ. Եռ 1-ում արտահանման և ներմուծման ծավալներն աճել են 73 տոկոսով (ՆՏՆԺՀ): 2023 թ. H1-ում զբոսաշրջային ժամանումների թիվն ավելացել է 70 տոկոսով (ՆՏՆԺՀ)` հասնելով մեկ միլիոնի, որի 50 տոկոսն ապահովել է Ռուսաստանը:

Հունիսհուլիսին ՀՀ դրամը համեմատաբար կայուն է մնացել ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ: Մինչ ռուբլին շարունակում է արժեզրկվել, հուլիսի վերջին ՀՀ դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է 36 տոկոսով (ՆՏՆԺՀ) (պատկեր 4): Միջազգային պահուստները հուլիսին ավելացել են 232 միլիոն ԱՄՆ դոլարով. դրան մասամբ նպաստել է Հա,աշխարհային բանկի 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բյուջետային աջակցության վարկը: Դրա շնորհիվ հուլիսի վերջին միջազգային պահուստները հասել են նոր ռեկորդի` 4.1 միլիարդ ԱՄՆ դոլար, որը համարժեք է 4.3 ամսվա ներմուծման ծածկույթի (պատկեր 5):

Հունիսին գրանցվել է բյուջեի 34 միլիարդ ՀՀ դրամ լրացուցիչ հավելուրդ, որը պայմանավորված է հարկային մուտքերի հավաքագրման 15.4 աճով (ՆՏՆԺՀ): Սա պայմանավորված է ԱԱՀ-ի և եկամտահարկի հավաքագրումների, համապատասխանաբար, 15 և 43 տոկոս աճով և բացատրվում է սպառման ավելի մեծ ծավալներով, ավելի բարձր տնտեսական արդյունքներով և եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշի 20 տոկոս աճով: Ընթացիկ և կապիտալ ծախսերը ևս ավելացել են` համապատասխանաբար 12 և 18 տոկոսով ՆՏՆԺՀ: Հանրագումարում` ի տարբերություն 2023 թ. H1-ի բյուջեի պլանի, եկամուտները 6 տոկոսով գերազանցել են սպասելիքները, իսկ ընթացիկ և կապիտալ ծախսերը թերակատարվել են, համապատասխանաբար, 6 և 46 տոկոսով` ներդրումների համար ծրագրված մեծ ու հավակնոտ բյուջեի ֆոնին: Արդյունքում` H1-ում բյուջետային հավելուրդը կազմել է 135 միլիարդ ՀՀ դրամ` ի տարբերություն 93 միլիարդ ՀՀ դրամ պլանային պակասուրդի:

Հունիսին բանկային վարկերի և ավանդների աճը թուլացել է, բայց ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն: Փոխարժեքի ճշգրտմամբ` հունիսին վարկերն ու ավանդներն ավելացել են, համապատասխանաբար, 2 և 0.7 տոկոսով (նախորդ ամսվա համեմատ): Կապիտալի համարժեքության գործակիցները պահպանվել են կայուն` 20.5 տոկոս մակարդակում: Չաշխատող վարկերի մասնաբաժինը հունիսին ավելացել է` հասնելով 2.9 տոկոսի, ապրիլի 2.5 տոկոսի համեմատ, թեև պահպանվել է կառավարելի մակարդակում: Գույքի եկամտաբերությունը երեք ամիս անընդմեջ պահպանվել է հաստատուն` 2.7 տոկոս մակարդակում:

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031