Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիացանք ք․ ա․ 4-րդ հազարամյակին թվագրվող գտածոներով, որոնք հայտնաբերվել են հայ և գերմանացի հնագետների ուժերով». Գերմանիան մտադիր է ավելի ակտիվացնել Գյումրիի հետ մշակութային գործակցությունը

Օգոստոս 29,2023 16:46

Դիվանագետները մայրաքաղաքներում երբեմն մոռանում են, որ Հայաստանն ավելի՛ն է, քան Երևանը։ Վերջին շաբաթներին դեսպանության աշխատակազմի թափուր պաշտոնների համալրումից հետո մտադիր ենք ավելի շատ ժամանակ նվիրել Հայաստանի մարզերին։ Այդ առումով շաբաթ օրը հիանալի առիթ ունեցանք։ Հայաստանի մշակութային թաքնված մայրաքաղաք Գյումրիի Ասլամազյան քույրերի հիանալի թանգարանում հնարավորություն ունեցանք հիանալու ցուցադրվող գտածոներով, որոնք հայտնաբերվել են հայ և գերմանացի հնագետների համատեղ ուժերով։

Ք․ ա․ չորրորդ հազարամյակին թվագրվող գտածոներն ապացուցում են, թե Հայաստանի տարածքում ինչ վաղ շրջանում են եղել մարդու բնակատեղիներ։ Պեղումները տեղի են ունեցել Հայաստանի տարբեր մարզերում (Արարատ, Գեղարքունիք և Շիրակ) հաջողությամբ իրականացվող հայ-գերմանական հնագիտական երկարատև ու բազմաբնույթ  համագործակցության շրջանակում։ Շաբաթ օրը ներկայացված հնագիտական գտածոներն առնչվում են 2011 թվականին մեկնարկած և Ազատանում, Ջրափիում և Ջրաձորում իրականացված նախագծի շրջանակում։

Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր բաղադրիչ է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի գործընկերությունը։ Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութեր համալսարանը (Սաքսոնիա-Անհալթ), Շիրակի երկրագիտական թանգարանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան և Հնագիտության և ազգագրության ինստիտուտն իրենց աննկարագրելի աշխատանքով էապես նպաստել են այս համագործակցության հաջողությանը։ Միջոցառման ժամանակ ընթերցվեց  պեղումների գերմանացի ղեկավար պրոֆեսոր Անդրեաս Ֆյուրտվենգլերի ողջույնի խոսքը։

Դեսպանության գործերի հավատարմատար Էրիկ Թինտրուպի համար մեծ պատիվ էր բացել այս ցուցահանդեսը Գյումրիում։ Նա շնորհակալություն հայտնեց գեղեցիկ Գյումրի քաղաքի հյուրասիրության համար  և նշեց, որ 2023 թվականը հայ-գերմանական համագործակցությունների համար հատուկ ակտիվությամբ աչքի ընկնող տարի է։ Այս տարի տեղի են ունենում քաղաքական, տնտեսական և մշակութային ու գիտական բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների այցելություններ։ Ներկայիս դժվարին քաղաքական իրավիճակում հատկապես կարևոր է, որպեսզի Գերմանիայում ավելի լավ իրազեկվեն Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Գերմանիան մտադիր է առաջիկա շաբաթներին էլ ավելի ակտիվացնել Գյումրիի հետ մշակութային գործակցությունը։ Գյումրիում ԳԴՀ պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի դերը դրանում անփոխարինելի է։ Հալլե և Գյումրի քաղաքների գործընկերությունը նույնպես կարևոր նշանակություն ունի։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031