Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի այգիները, Հրազդանի ձորն ու մնացած բոլոր կանաչ տարածքների պահպանությունը թողած ընկել են նոր դարակազմիկ ծրագրերի հետևից. Սարհատ Պետրոսյան

Օգոստոս 29,2023 16:08

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս 200 հեկտարանոց այգու մասին շատ բան չեմ գրի հատկապես, որ առաջինը ես առաջարկեցի այն անտառի վերածել դեռ 2019-ին, երբ տեսա տարբեր մարդիկ, այդ թվում և փոխվարչապետարանից, աչք էին տնկել այդ իրականում մոտ 250 հեկտարանոց պետական սեփականության անտառային հողին, որը Դալմայի այգիների վերջին մնացորդային մասն ա։

Երևանի այգիները, Հրազդանի ձորն ու առհասարակ մնացած բոլոր կանաչ տարածքների պահպանությունը թողած ընկել են նոր դարակազմիկ ծրագրերի հետևից, որն իդեպ ազնիվ ցանկություն է բայց թանկ ու աննպատակահարմար։ Քանի դեռ ունես Երևանում թղթի վրա մոտ 1000 հեկտար ընդհանուր հանրային կանաչ տարածք ու մի հինգ այդքան համայնքային սեփականության բակային կանաչ, որոնք պահպանվում են ոչ արդյունավետ (տես, օրինակ՝ նկարը, որ 20-րդ դարում շլանգով գազոն են ջրում), հիմա ընկել ընտրություններից առաջ հեքիաթներ են հնարում։

Կարո՞ղ ենք տեսնել խոստացված Սարալանջի անտառը, Նորքի լանջը, Երևանյան լիճը, Մանկական երկաթուղին (որը չտրվեց որպես հանրային կանաչ օգտագործման այլ տրվեց մի հատ անհատ կառուցապատողի), Ծիծեռնակաբերդի միակ համայնքային կանաչը ու ամեն տարի ծառատունկ ենք անում… ո՞րն ասենք։

Էլ չեմ խոսում արագ չգիտես ում արած դիլետանտ նախագծերի մասին (տես Մերգելյանն ու Երևանյան լճի առափնյա հատվածը), որոնք բերելու են շատ վատ արդյունքի։ Չեմ ասում, որ եղած համայնքային ենթակայության կանաչի համար նույնիսկ ոռոգման ջուր չկա ու չի լինելու, ու չենք ասում սխալ ու լուրջ ոռոգում պահանջող բուսատեսակների մասին ու էլի  լիքը սիրողական ու պոպուլիստական նախաձեռնությունների մասին։

Դատելով իշխող ուժի նախընտրական ծրագրից քաղաքային պլանավորման ու կանաչի մասով ոչ մի բան չի փոխվելու ու այս այգին հերթական բլեֆն է «դեռ վարչապետ չդարձած» Ավինյանի «վարչապետացման» ճանապարհին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031