Ռուսաստանի արտգործնախարարությունը ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ 1997 թվականի այս օրը Մոսկվան ու Երևանը Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիր են ստորագրել:
ՌԴ ԱԳՆ-ն նշում է՝ Ռուսաստանը և Հայաստանը, մասնավորապես, պայմանավորվել են ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում, ինչպես նաև պարտավորվել համագործակցել կայունության ու անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս։
«Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում», – հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն։
Կարդացեք նաև