«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպում է Աջափնյակ վարչական շրջանի բնակչության հետ։
Պատուհանից Ավինյանի քարոզարշավին հետեւող կինը դժգոհեց։ «Մայրիկ ջան, վերջին մեկ տարվա ընթացքում երեւանցիներն ինձ ինչ ասել են, դա էլ արել ենք»,- ասաց Ավինյանը։
«Դուք Ղարաբաղի հարցը լուծեք»,- կոչ արեց կինը։ «Հենց Երեւանի ավագանուն այդ լիազորությունը տաք, դա էլ կանենք»,- ասաց Ավինյանը։
Նրա թիմակիցները դժգոհեցին, թե «ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը Երեւանի ընտրությունների հետ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ արխիվային