«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպում է Աջափնյակ վարչական շրջանի բնակչության հետ։
Բնակիչները ի թիվս այլ հարցերի, հնչեցրեցին նաեւ ոռոգման հարցերը։ «Անցած տարի ես դիմեցի կանաչապատման բաժին, ասացի, որ ոռոգումն այստեղ պակաս է։ Ինձ ասացին՝ մենք պատերազմող երկիր ենք, ֆինանս չունենք»,- դժգոհեց կանանցից մեկը։ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է նման պատասխան տվել։ «Քրիստինան»,- պատասխանեց բնակչուհին։
«Քրիստինան այլեւս չի աշխատում։ Այ հենց այդ տեսակ բառերի ու նախադասությունների համար էդ տեսակ մարդիկ համայնքային ծառայող չպետք է լինեն, որովհետեւ իրենք ոչ հասկանում են այդ ծառայության իմաստը, ոչ էլ գիտեն՝ մարդկանց հետ ինչպես է պետք շփվել։ Եվ մոռանում են, որ իրենք առաջին հերթին ծառայում են ձեզ»,- ասաց Ավինյանը։
Բնակիչները Ավինյանին կոչ արեցին՝ «մի հատ բակերի վիճակը նայեք»։ «Այո, գիտեք, փոքր հարցերն էլ նյարդայնացնող հարցեր են, դուք պահանջեք մեզնից, որ ավելի ինտենսիվ աղբահանությունը անենք, դա էլ կանենք»,- արձագանքեց Ավինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ