Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոս 29,2023 13:24

Երևան քաղաքում՝
Oգոստոսի 29-ի կեսօրից հետո սպասվում է, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-ին, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 39.9°C (2014թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.1°C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.5°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031