Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքում 2-րդ անգամ թալանել են Կենտրոնական բանկի տրանսֆեր նախագծի կառավարչի տունը. Shamshyan.com

Օգոստոս 29,2023 13:20

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Արման Ղարիբյանը և հայտնել, որ Հրազդան քաղաքի Շահումյան թաղամասի իրենց բնակարանը թալանել են։

Տեղում Ա․ Ղարիբյանի հայրը ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 24-ի՝ ժամը 24։00-ից մինչև օգոստոսի 26-ի՝ ժամը 09։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են ննջասենյակի պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել ողջ տունը և տնից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, ալկոհոլային թանկարժեք խմիչքներ և թանկարժեք ձիու կառուցվածքով 2 արձանիկներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն ահազանգած Ա․ Ղարիբյանը աշխատում է ՀՀ ՍՏԱԿ մանի տրանսֆեր նախագծի կառավարիչ, իսկ նրա հայրը «Միկի» ՍՊԸ տնօրենն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բնակարանը նախկինում ևս 1 անգամ թալանվել է, սակայն Հրազդանի ոստիկանությունն ու քննչական բաժինը մինչև այժմ դեպքը չեն բացահայտել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031