Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ գործել է ապօրինի․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Օգոստոս 29,2023 12:43
gaz

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է «Միսաք Մանուշյանի անվան» պուրակը, պուրակին հարակից՝ Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների հատման մասում տեղակայված` արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ավտոմոբիլների լցավորման կայանի գործունեության իրավաչափությունը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ, տարիներ շարունակ «‎Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից իրականացվել է հեղուկ վառելիքի վաճառքի գործունեություն։

Մասնավորապես՝ տնտեսվարողը հողատարածքի նկատմամբ չի ունեցել որևէ իրավունք, լցավորման կայանը տեղադրել է թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության պայմաններում՝ ինքնակամ։ Բացի այդ, կայանի տարածքը փողոցների և ճանապարհների երթևեկելի մասից տարանջատված չի եղել անվտանգության գոտիով, որի լայնությունը սահմանվում է մայթի տեղադրման պայմանից՝ 1.5 մետր լայնությամբ: Ավտոմոբիլների լցավորման կայանի դիմացի հատվածում գտնվող հասարակական շինությունը 25 մետրի փոխարեն եղել է 14 մետր հեռավորությամբ, իսկ վառելիքի 2 տարողությունները՝ 12 տոննա ընդհանուր ծավալով, տեղադրված են եղել այգու տարածքում` արհեստական խոտածածկով քողարկված։

Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ շահագործվել է «Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից, իսկ 2018-2021 թվականներին՝ «Էլֆ-Գրուպ» ՍՊ ընկերության կողմից:

Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կայանը, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումների առկայության պայմաններում, համապատասխան փորձագետների կողմից ստացել է փորձաքննական դրական եզրակացություններ, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի բացակայության պայմաններում՝ ունեցել է գործունեության թույլտվություն՝ տվյալ ժամանակաշրջանում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից։

2023 թվականի օգոստոսի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի օգոստոսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշոնեական անփութություն) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031