Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական խոստումները տալուց առաջ ազնիվ կլիներ խոստովանել, որ ձախողել եք ձեր 5 տարվա կառավարումը: Բավակա՛ն է զբաղվեք պոպուլիզմով ու մոլորեցնեք հասարակությանը․ «Արդար Հայաստան»

Օգոստոս 29,2023 12:34

Փաստացիորեն քաղաքապետի լիազորություններն իրականացնող Տիգրան Ավինյանն երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ «Ամենակարևոր ռեֆորմներից մեկը միասնական տոմսային համակարգի ներդրումն է Երևանում, որը միավորելու է ամբողջ հանրային տրանսպորտի վճարային համակարգը»։

Այս նույն մարդիկ, այս նույն քաղաքական ուժը 5 տարի առաջ դարձյալ ավագանու ընտրությունների ժամանակ խոստացել էին ներդնել միասնական տոմսային համակարգ և մինչև օրս չեն կատարել իրենց խոստումը։ Բացի այդ, իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախընտրական արշավի ժամանակ, խոսելով մրցակից ուժերի մասին, հայտարարել է, որ նրանք ասելիք, ծրագիր ու մասնագետ չունեն։ Նույն անձը երեկ հայտարարել է նաև Դալմայի այգիներում 200 հա այգի հիմնելու մասն՝ ընդգծելով, որ «Նյու-Յորքի զբոսայգուն նմանվող անտառ-այգի կունենանք Դալմայի այգիներում»:

«Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ իշխող ուժը նշված ծրագիրը փոխառել է մեր ծրագրից, որի մասին մեր կողմից դեռևս հրապարակվել է դեռևս ս․թ․ ապրիլ ամսին, ինչպես նաև ս․թ․ օգոստոսի 26-ին։

Այս համատեքստում խոսել մրցակիցների մասին՝ նշելով, թե ասելիք ու ծրագիր չունեն, առնվազն ազնիվ չէ։

Իշխող ուժին կոչ ենք անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել պոպուլիզմը, ինչպես նաև խոստանալն ու չկատարելը։ Առաջին հերթին բարոյական կլիներ, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» հաշվետվություն ներկայացներ, թե ի՞նչ է արել անցած հինգ տարիներին, ինչո՞ւ չեն կատարել իրենց տված խոստումները, ինչո՞ւ չեն կառուցել 33-րդ թաղամասը, «Զվարթնոց» օդանավակայան տանող նոր ավտոմայրուղին, Հին Երեւանը, ինչո՞ւ չեն համալիր վերակառուցել Կոնդ, Սարի թաղ ու Տիչինա թաղամասերը, Շահումյանի և Սախարովի հրապարակներում ստորգետնյա ավտոկայանատեղերը, ինչո՞ւ չեն կառուցել և այլն։

Հերթական խոստումները տալուց առաջ առավել ազնիվ կլիներ խոստովանել, որ ձախողել եք Ձեր 5 տարվա կառավարումը, չեք կատարել 2018թ․ Ձեր տված նախընտրական խոստումները։

Այս ամենի համատեքստում առնվազն տարակուսելի է, թե մեր հասարակությունն այս անգամ ինչո՞ւ պետք է ընտրի ու հավատա Ձեզ։

«Արդար Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031