Նախօրեին Եղվարդում տեղակայված «AV» թատրոնի բացօթյա տարածքում կայացավ «Երազ իմ երկիր» ներկայացման առաջնախաղը։
Պիեսի հեղինակը ժողովրդական արտիստ, դրամատուրգ Արմեն Սանթրոսյանն է։ Պիեսը բեմադրել է դերասան, ռեժիսոր Սարգիս Շողունցը։
Ներկայացման մեջ զբաղված են միայն երիտասարդ դերասաններ։ Նրանց կարելի է տարբեր ներկայացումներում և բեմերում հանդիպել. Արման Մաթևոսյան, Ռոզա Փարամազյան, Հարություն Բեգ-Վանյան։
Ներկայացման ավարտին Արմեն Սանթրոսյանն ասաց, որ նպատակ է ունեցել խոսել հայրենասիրության մասին։ Իսկ հայրենասիրության մասին խոսելու համար դրամատուրգը պիեսում արծարծել է այսօրվա իրականությունը` բոլոր լուսավոր և մութ կետերով։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասները` «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարում: