Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է մի քայլով բազմաթիվ հարցեր լուծել. ադրբեջանական Կարմիր Մահիկով՝ Աղդամով բեռ է ուղարկվել

Օգոստոս 29,2023 11:23

Ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, Ադրբեջանը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: Բաքուն չի հստակեցնում՝ արդյո՞ք համաձայնություն է ձեռք բերել Արցախի իշխանությունների հետ՝ բացել Աղդամի ճանապարհը:

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանն ասել է, թե դրական արձագանք են ակնկալում Ղարաբաղի հայերից։

«Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Հավատում եմ, որ այս քայլը դրական կընդունվի թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Խանքենդիում (Ստեփանակերտ) ապրող հայազգի բնակչության կողմից», – ասել է Ասլանը։

«Փորձում են մի քայլով բազմաթիվ հարցեր լուծել…», – ֆեյսբուքյան իր էջում գրում է ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ադրբեջանը որոշել է հումանիտար բեռ ուղարկի Ստեփանակերտ Աղդամի ճանապարհով ու դա անում է ադրբեջանական Կարմիր Մահիկով։ Փորձում են մի քայլով բազմաթիվ հարցեր լուծել…», – գրել է ադրբեջանագետը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031