Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ․ Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է

Օգոստոս 29,2023 10:26

«Ամերիկայի ձայն». Ֆրանսիայի նախագահը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ՝ ընդգծելով, որ դրանք տեղի կունենան մոտ օրերս:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հանդես գալ նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ուր Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքը կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։

Չբացահայտելով իր նախաձեռնության մանրամասները՝ Մակրոնը երկուշաբթի օրը կայացած Ֆրանսիայի դեսպանների խորհրդաժողովում ասել է, որ առաջիկա օրերին բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք կպահանջենք Լաչինի մարդասիրական միջանցքի [վերաբերյալ համաձայնագրի] ամբողջական կատարումը և միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումն այս հարցում», – ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով` անդրադառնալով հումանիտար իրավիճակի վատթարացմանը և Ադրբեջանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղ մատակարարումների արգելափակման մեջ:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն այս ամսվա սկզբին զգուշացրեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է «իսկական հումանիտար աղետի» եզրին՝ սննդի, դեղորայքի և էներգիայի պակասի պատճառով։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանում անվտանգության իրավիճակը վատթարացնելու մեջ՝ օգտագործելով Լաչինի երթուղին՝ ականներ և անօրինական զինված խմբավորումներ Ադրբեջանի տարածք տեղափոխելու համար»։

Այդ իսկ պատճառով Ադրբեջանը Լաչինի երթուղու վրա անցակետ է տեղադրել, ասվում է նրա նամակում, որին ծանոթացել է երկուշաբթի օրը «Ֆրանս Պրես» գործակալությունը։

Աբդուլաևան նաև դժգոհեց, որ ֆրանսիացի որոշ ընտրված պաշտոնյաներ ուղեկցում էին դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի համար մարդասիրական ավտոշարասյունը, ինչը, ըստ նրա, հանգեցրեց իր երկրի «դեմոնիզացմանը» և այն պնդումներին, որ Ադրբեջանը հումանիտար աղետ է ստեղծել, որն, ըստ դեսպանի, «անհիմն հայտարարություն» է:

Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադան ևս քննադատել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ նրա հայտարարությունները որակելով «կողմնակալ»: Բացի այդ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակի՝ Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է՝ հանդիսանալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031