Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տնտեսությունը հետ է գալիս իր «ավանդական» վիճակին, մի շարք ոլորտների անբնական «գերտաքացումը» փոխարինվում է «սառեցմամբ». «Փաստ»

Օգոստոս 29,2023 10:13

ՀՀ տնտեսությունը հետ է գալիս իր «ավանդական» վիճակին, քանի որ անցյալ տարվանից մի շարք ոլորտների անբնական «գերտաքացումը» փոխարինվում է «սառեցմամբ», ինչի մասին, ի դեպ, ժամանակին զգուշացնում էին մասնագետները։

Օրինակ՝ 2023 թվականի հուլիսին 2022 թվականի հուլիսի համեմատ էներգետիկան ու արդյունաբերական ոլորտը անկում են գրանցել, համապատասխանաբար, 8,5 և 2,4 %-ով (նախորդ տարվա 15,6 և 13,7 % աճի դիմաց)։ Մտահոգիչ իրավիճակ է հատկապես արտահանման ոլորտում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանը կարևոր օղակի դերակատարություն էր ստանձնել դեպի Ռուսաստան արևմտյան սարքավորումների և մեքենաների վերարտահանման ուղղությամբ։ Բայց Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որի արդյունքում էլ ՀՀ բանկերը պատժամիջոցների տակ չհայտնվելու համար արգելափակում են արտահանված էլեկտրոնիկայի դիմաց Ռուսաստանից եկող վճարումները։ Մյուս կողմից էլ՝ Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին ու արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս թանկարժեք, նոր արտադրության ու հզոր շարժիչ ունեցող ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների ու հիբրիդ մեքենաների արտահանումը և վերարտահանումը։

Ընդ որում, ամերիկյան ու եվրոպական ավտոմեքենաների արտահանման արգելքը վերաբերում է նաև Հայաստանից դեպի Ռուսաստան վերարտահանմանը։ Այնինչ ավտոմեքենաների՝ դեպի Ռուսաստան վերարտահանման արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ էր ստանում, բյուջե էին մուտքագրվում ահռելի գումարներ։ Ուստի, պարզ է, որ Վրաստանի արգելքը լրջորեն կազդի դեպի Հայաստան ավտոմեքենաների ներմուծման ծավալների վրա, որի հետևանքով կտուժեն այս բիզնեսում ներգրավված հազարավոր մարդիկ, քանի որ տեղական շուկայում ավտոմեքենաների սպառման համար այդքան մեծ պահանջարկ չկա։ Բացի այդ, նվազել է նաև հայկական արտադրանքի՝ մասնավորապես գյուղմթերքի արտահանումը։ Պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալները նվազել են շուրջ 30 %–ով` կազմելով 33,1 հազար տոննա, իսկ մրգինը` 22,7 %–ով` կազմելով 14,4 հազար տոննա:

ՀՀ տնտեսության համար հավել յալ խնդիր է ստեղծում նաև կապիտալ ծախսերի թերակատարումը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031