ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կայցելի Լաչինի միջանցք՝ ի նշան Արցախի հետ համերաշխության: Այցը կազմակերպվել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքը, մի շարք շրջանների հետ համատեղ, ի աջակցություն ԼՂ բնակչության միավորվել են` արտակարգ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Միավորված խմբի կողմից ուղարկված առաջին բեռնատարը վերջերս է Երևանից ուղևորվել սահմանամերձ Կոռնիձոր գյուղ, որտեղ միացել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ ուղարկված` 20 բեռնատարից բաղկացած շարասյանը:
Նախատեսվում է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկվող բեռնատարները Կոռնիձոր կհասնեն օգոստոսի վերջին: Նախատեսվում է, որ այս շարասյունին կմիանա նաև ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, որոնք աջակցում են հօգուտ արցախցիների մարդասիրական այս նախաձեռնությանը։
Կարդացեք նաև