Այսօր ադրբեջանական իշխանությունները Բերձորի միջանցքում ռուս «խաղաղապահների» ներկայությամբ Հայաստանի անձնագիր ունեցող երեք քաղաքացիների հերթական մարդորսն են իրականացրել:
Ադրբեջանական կողմի այս եւ մյուս գործողությունները ավելորդ անգամ վկայում են, որ Արցախը հայերից մաքրելու ծրագիրը ընթացքի մեջ է:
Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդես գալ «խաղաղության դարաշրջանի» մասին փուչ կոչերով:
Հարգելի հայրենակիցներ, կրկին դիմում ենք ձեզ` կոչ անելով դուրս գալ փողոց եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
Կարդացեք նաև
Արցախի սողացող էթնիկ զտումը կանխարգելելու միակ ճանապարհը լեթարգիական քնից արթնանալն է և արտակարգ իրավիճակի գիտակցումը, ուստի եւ հակաճգնաժամային կառավարության ստեղծումը:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ