Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ՀՀ անվտանգային խնդիրն է, մի խումբ զինվորների մահվան խնդիր չէ. Նինա Կարապետյանց

Օգոստոս 28,2023 23:20

Վերջին մեկ ամսում բանակում 6 զինծառայող է մահացել, նրանցից միայն մեկն է թշնամու կրակոցից զոհվել:

Հիշեցնենք որ օգոստոսի 10-ին կյանքին անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Օգոստոսի 11-ին հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։

Օգոստոսի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Օգոստոսի 27-ին հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

«Այսպիսի իրավիճակը համարում եմ հանցավոր, որը  խոսում է միայն մի բանի մասին, որ որեւէ փոփոխություն, բարեփոխում, որեւէ գործընթաց, որը կտաներ առողջացման, ուղղակի չի իրականացվում: Բոլոր խոստումները, թե տեղի են ունենում բարեփոխումներ, տոտալ սուտ է: Որովհետեւ գործողությունների որակն ու տրամաբանությունը, ոչ միայն սպանության դեպքերի հետ կապված, այլեւ դրանց բացահայտման հետ կապված, նույն տրամաբանության մեջ են գործում, ինչպես գործել է տասնամյակներ շարունակ: Սա հանցավոր է ՀՀ համար, սա ՀՀ անվտանգային խնդիրն է, մի խումբ զինվորների մահվան խնդիր չէ»,- նկատեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Նինա Կարապետյանց

Նրա խոսքով, որ բանակում կանխվեն նման դեպքերը, զինվորը չպետք է գնահատվի որպես ռեսուրս, չպետք է նրան գլխաքանակով, հատով հաշվեն. «Զինվորին հատուկ վերաբերմունք պետք է լինի: Զինվորը ՀՀ քաղաքացի է, այդ մարդիկ ՀՀ ապագան են, վերջին տարբերակով ՀՀ հարկատուներն են ու այսպես վերաբերել մարդկանց կյանքին, Հայաստանի ապագային, նշանակում է ուղղակի խորապես թքած ունենալ Հայաստանի վաղվա օրվա վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031