«Մենք չենք գնալու, չենք կորելու, մեր գրասենյակները միշտ բաց են լինելու»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավին բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
Շենգավիթցիները մտահոգություն էին հայտնում ապօրինի շինթույլտվությունների հետ կապված:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանը քարոզարշավի ժամանակ խոստացավ բնակիչներին կոտրել այս իշխանությունների պարտությունների շղթան. «Մեզ հետ միասին փոխեք ապագան, որովհետեւ մենք գիտենք ինչպես դա անել: Դա արել ենք տարբեր համայնքներում: Ծանոթացեք Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթեւ համայնքների պատմությանը ու կիմանաք, թե ինչպես ենք մեկ քվեով ընտրություններում հաղթել: Գնացեք ընտրատեղամաս, որովհետեւ ձեզանից է կախված ինչպիսի երկրում ենք մենք ապրելու»:
Չարբախում Մանե Թանդիլյանը զրուցեց բնակիչների հետ, ձեռք սեղմեց, հորդորեց մասնակցել ընտրություններին, ծանոթանալ ծրագրերին եւ ընտրել:
Շենգավիթցիներից մեկը, ողջունելով Թանդիլյանին՝ ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ որ մեր հայ ազգին հանում եք ոտքի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ