Դավթաշենը Երևանի եզակի վարչական շրջանն է, որտեղ քաղաքաշինական առումով պահպանված են փոքր քաղաքի մոդելը, այստեղ բավականին կազմակերպված ենթակառուցվածքներ կան, որոնք հնարավորություն են տալիս թաղամասի համաչափ զարգացման համար: Այս մասին այսօր ասաց «Հաղթանակ» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը՝ Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր թաղամասի կենտրոնական զբոսայգում։
Վիկտոր Մնացականյանի խոսքով, առհասարակ քաղաքի համաչափ զարգացման գաղափարն ընկած է, իրենց կուսակցության նախընտրական ծրագրի հիմքում, որին իրենք «Վիկտորի պլան» անվանումն են տվել: Նա այդ այգու օրինակով ներկայացրեց, թե ինչպես պետք է զարգանա քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջան, որպեսզի այն հասու լինի յուրաքանչյուր քաղաքացու ու ապահովի ցանկացած թաղամասի բնակչի արժանապատիվ ապրելու պայմանները:
«Վիկտորի պլանով» մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր վարչական շրջանում լինի 2 կարևորագույն բան՝ փակ փողոցներ և ջրային ավազաններ, առհասարակ պարտադիր է, որ ողջ Երևանում լինեն 50-ից ավել բակային լողավազաններ և ֆուտբոլի դաշտեր՝ մարզիչներով»,-ասաց «Հաղթանակի» քաղաքապետի թեկնածուն :
Նրա խոսքով, քաղաքում համակարգային շատ խնդիրներ կան, որոնք լուծելու համար ավագանու իրենց ցուցակում ընդգրկել են քաղաքային կառավարման լավագույն մասնագետների, որոնցից երկուսին՝ կոմունալ սպասարկումների և աղբահանության , իր խոսքերով, Հայաստանի լավագույն մասնագետներին ներկայացրեց լրագրողներին:
Կարդացեք նաև
«Մարդիկ պետք է ճանաչեն այս մարդկանց, իրական հերոսներին, որոնք քաղաքը կառուցել, կառավարել են, մենք իհարկե կարող էինք մեր ցուցակում ընդգրկել հնչեղ անունների, հայտնիների, բայց իրական հերոսները իրենք են, երևանցին նույնիսկ քաղաքը նախագծած ճարտարապետների մեծամասնության անունները չգիտի, ովքեր շենացրել ու զարգացրել են քաղաքը»,-ասաց Վիկտոր Մնացականյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ