Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նորք-Մարաշ վարչական շրջանում այսօր հրավիրած հանրահավաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադարձավ մրցակիցներին։
«Հիմա տարբեր մեկնաբանություններ կան, թե ինչի մասին են այս ընտրությունները։ Սեպտեմբերի 17-ին տեղի են ունենալու Երեւան քաղաքի ավագանու ընտրություններ։ Ով ինչից ասես խոսում է, Ամերիկա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրալիա իրար հետ խառնում են, մեր տարածաշրջանային խնդիրները խառնում են, ասում են՝ սա է այս ընտրությունների նպատակն ու խնդիրը։ Բայց իրականում այս ընտրությունները շատ կոնկրետ տրամաբանություն ունեն եւ շատ կոնկրետ խնդիրների մասին են։ Եվ երբ այդ խնդիրների մասին չեն խոսում բոլոր այն ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին, ես դա ընկալում եմ, որ իրենք ասելիք չունեն ուղղակի, իրենք ծրագիր չունեն, իրենք չգիտեն՝ ինչ պետք է առաջարկեն, իրենք չեն պլանավորել, որովհետեւ սա դժվար աշխատանք է։ Սա այն ամենածանր աշխատանքն է, թիմային, որ շատ մասնագետներ պետք նստեն, հասկանան, պլանավորեն, ֆինանսական հատվածը հասկանան»,- հայտարարեց նա։
Ավինյանը հավելեց․ «Ես ձեզ խոստանում եմ, ինչ էլ որ լինի, այն, ինչ մենք ձեր առջեւ որպես պարտականություն ստանձնեցինք, իմացեք, եթե մեր միջոցները չբավարարեն, գետնի տակից այդ միջոցները հայթայթելու ենք, որպեսզի մեր խոսքի տերը լինենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ