Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ ստանալու Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների առևանգման դեպքի, ինչպես նաև ստեղծված իրավիճակի հետ կապված:
Նախագահը հրապարակում պատասխանել է բարձրացված հարցերին, լսել քաղաքացիների մտահոգությունները:
Հանրահավաքի մասնակիցներն Արայիկ Հարությունյանից պահանջել են միանձնյա որոշումներ չկայացնել, ընդլայնված նիստ գումարել՝ հրավիրելով նաև հանրապետության նախկին նախագահներին, քաղաքական ուժերի ղեկավարներին և նիստի հեռարձակման ուղիղ եթեր ապահովել:
Կարդացեք նաև
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ նախագահը նիստ է հրավիրել այսօր ժամը 21-ին, Ազգային ժողովում:
Արցախի Հանրային Հեռուստատեսություն