Այսօր Նյու-Յորքում մեկնարկել է թենիսի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ ԱՄՆ- ի բաց առաջնությունը։
Մեծ ռակետի ուժեղագույն վարպետների այս պայքարին մասնակցում են նաեւ մեր երկու հայրենակիցներ, որոնք, սակայն, ներկայացնում են Ռուսաստանի դաշնությունը։ Նրանցից մեկը տղամարդկանց մրցաշարի մասնակից Կարեն Խաչանովն է, որն առաջին շրջանում հանդիպելու է կորտի տերերից Մայքլ Մմոյի հետ։
Մեր երկրորդ հայրենակիցը հանդես է գալիս կանանց մրցաշարում։ Նա Էլինա Ավանեսյանն է, ում մեկնարկում բաժին է հասել ֆրանսիացի Ալիզե Կորնեն։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ